211652_close_icon
views-count443283 դիտում article-date 19:00 03-01-2020

Մհեր Հակոբյան. Արդեն երրորդ օրն է, ինչ գործում է բալային համակարգը

Մհեր Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դե ինչ, հարգելի բարեկամներ, ամանորյա տոնակատարություններն աստիճանաբար մնում են թիկունքում և սկսվում է ավելի իրական կյանքը, իսկ այստեղ ամենամեծ փոփոխությունը, որին մենք արդեն բախվել ենք, արդեն երրորդ օրն է գործող ԲԱԼԱՅԻՆ համակարգն է։ Ահա, կազմել եմ նման մի համեմատական աղյուսակ, որը կօգնի առավել լավ կողմնորոշվել, թե կոնկրետ արարքն ինչ պատիժ ուներ նախկինում և ինչ՝ հիմա։ Նշված է արարքի անվանումը (պարզեցված, խոսակցային ձևով), հին պատիժը և նոր պատիժը՝ բալերի հետ միասին։ Կկողմնորոշվեք, բարդ բան չէ։ Աշխատանքային օրերին հանդես կգամ լրացուցիչ պարզաբանումներով, իսկ առայժմ ուշադիր եղեք և պահպանեք ինչպես անվտանգության ընդհանուր, այնպես էլ երթևեկության մասնավոր կանոնները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր