211652_close_icon
views-count4434 դիտում article-date 22:49 29-12-2019

Արման Աբովյան. Բալային համակարգը չի դադարեցնի ճանապարհային խուժանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/456226881952585]էջում[/url] գրել է։ «Դե ինչ, հունվարի մեկից ՀՀ սկսում է կիրառվել, այսպես կոչված, «տուգնաքների բալային համակարգը», որը նախատեսվում է կիրառել անբարեխիղճ վարորդների հանդեպ։ Ես սկզբունքորեն դեմ եմ եղել այս օրենքին, քանի որ համարում եմ, որ մինչև քաղաքացուն տուգանելը, պետությունը պարտավոր է ապահովել նվազագույնը ճանապարհային ենթակառուցվածքների նորմալ և բնականոն աշխատանք: Ես նաև համարում եմ, որ բալային համակարգը չի դադարեցնի ճանապարհային խուժանությունը և տուժողը լինելու է հասարակ ժողովուրդը: Համոզված եմ, որ բալային համակարգը ոչ մի հարց չի լուծի ՀՀ-ում ճանապարհատրասպորտային «բեսպրեդելը» վերացնելու համար»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր