211652_close_icon
views-count3451 դիտում article-date 13:52 02-01-2020

Թայվանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. զոհվել է այդ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը

Թայվանի հյուսիսում վթարի է ենթարկվել UH-60 Black Hawk ռազմական ուղղաթիռը, որում եղել է 10-ից ավելի մարդ։ Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, ուղղաթիռը փորձել է վթարային վայրէջք կատարել, սակայն այն անհաջող է ավարտվել. զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ Թայվանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Շեն Իմինը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 09։00-ին, Իլան քաղաքից ոչ հեռու գտնվող լեռնային շրջանում։ Բացի ԳՇ պետից, ուղղաթիռում եղել են այլ բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ։ Հայտնի է, որ ողջ է մնացել 5 հոգի։

Նմանատիպ նյութեր