Անգլիայի ՊԼ․ «Լեսթեր» 3։0 «Նյուքասլ», «Սաութհեմփթոն» 1։0 «Տոտենհեմ», «Ուոթֆորդ» 2։1 «Վուլվերհեմփթոն»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Շարունակվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը։
«Լեսթերը» հյուրընկալվել էր «Նյուքասլին»։ «Աղվեսները» Այոսե Պերեսի, Ջեյմս Մեդիսոնի և Համզա Չոուդուրիի գոլերի շնորհիվ 3-0 հաշվով հաղթեցին մրցակցին։
Զուգահեռաբար ընթանում էր նաև «Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ» հանդիպումը։ «Խթանները» տարին սկսեցին պարտությամբ։ Դեննի Ինգսի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց «Սաութհեմփթոնին»։
Տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում․ «Ուոթֆորդը» 2-1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։