4824 դիտում
20:55 31-12-2019
2019-ին տնտեսական աճը հիմնված էր սպառման վրա, մասնավոր ներդրումները նվազեցին, և կառավարությունը 2020-ի համար լուրջ մտահոգվելու տեղ ունի. Վարդան Արամյան. Tert.am
Եթե որևէ մեկը տնեսական հեղափոխության ձևակերպում տա, ես կասեմ` 2019-ին եղել է, թե` ոչ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/31/vardan-aramyan/3177497?fbclid=IwAR1q6ofeI0EUCEihPbBo7OBQMDEI_Yy8ny1CdOr2uE5Ksimowb-vXcObGUw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` ամփոփելով 2019-ի տնտեսական տարին:
«Ես իմ սեփական ձևակերպումը ունեմ. ոչ թե հեղափոխություն, այլ ճեղքում, որը պետք է ապահովենք: Դա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում մեր դասի երկրների շարքում մենք պետք է ավելի արագ աճենք ու զարգանանք, և դա պետք է լինի ոչ թե մեկ տարվա ընթացքում, այլ պետք է լինի պերմանենտ»,-ասաց նա:
Խոսելով խնդիրների մասին` նա առաջնային համարեց հարկաբյուջետային քաղաքականության ծախսողական քաղաքականությունը: «40 միլիարդ ծրագրի պայմաններում շուրջ կեսը թերակատարելը լուրջ վտանգ է ապագա տարիների տնտեսական պոտեցնյալի մասով: Կապիտալ ծախսերը ենթակառուցվածքներում անուղղակի կերպով նաև ազդում են մասնավոր ներդրումների վրա: Հետևաբար 2019-ի այս խիստ պահպանող ծախսողական քաղաքականությունը որոշակիորեն ազդեց մասնավոր ներդրումների վրա: Հիմա ինչպիսի պատկեր ունենք. հարկաբյուջետային քաղաքականությունը ծախսող չէր, թերակատարումների բեռը ընկավ կապիտալ ծախսերի վրա, մասնավոր ներդրումները տարվա ընթացքում նվազեցին, հետևաբար կառավարությունը 2020-ի համար լուրջ մտահոգվելու տեղ ունի ի դեմս նրա, թե ինչպես պետք է ամրացնի տնտեսական աճի պոտենցյալը»,-ասաց նա:
Երկրորդ խնդիրը Վարդան Արամյանը այն համարեց, որ հիմնականում երկու տեսակի վարկերն են աճում` սպառողական և հիպոտեկային: «Ընդհանուր մակրոտնտեսական քաղաքականության տեսանկյունից այստեղ վտանգ կա, և 2020-ին պետք է ուշադիր լինել: Հաջորդ խնդիրը, որը կառավարությունը պետք է ճշգրտի և ուշադրություն դարձնի, գնումներն են: Իհարկե կոռուպցիայի դեմ պայքար կա, բայց դա պատմության մի մասն է, որովհետև հնարավոր չէ՝ քո էական թերակատարումները պայմանավորված լինեն կոռուպցիոն գործոններով»,-ասաց նա:
Վարդան Արամյանը նկատեց, որ գնումների մեջ աճում է նաև մեկ անձից գնումների կշիռը, ինչը պետք է մտահոգի կառավարությանը: Հարցին, թե այդտե՞ղ էլ կոռուպցիայի աղբյուր տեսնում, նա ասաց, որ սովորաբար գնումներում միշտ էլ կա կոռուպցիոն ռիսկի դրսևորման վտանգ: «Բացի այդ, եթե քեզ մոտ դինամիկայի տեսանկյունից շատ արագ են աճում մեկ անձից գնումները, հետևաբար ինչ-որ մի բան այն չէ, և այստեղ կառավարությունը մտահոգվելու տեղ ունի, հասարակությունն էլ պետք է պահանջատեր լինի, որպեսզի կառավարությունը սպառիչ մեկնաբանություններ տա: Կառավարությունը պետք է բացատրի և մեկնաբանի, թե ինչու ոչ մրցակցային մեկ անձից գնումները 7 միլիարդից դարձան 20 միլիարդից ավելի: Կառավարությունը պետք է մտահոգվի և յուրաքանչյուր գնման հետևից գնա»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/31/vardan-aramyan/3177497?fbclid=IwAR1q6ofeI0EUCEihPbBo7OBQMDEI_Yy8ny1CdOr2uE5Ksimowb-vXcObGUw]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2962 դիտում
17:30 01-06-2017
Տնտեսական աճը նախանշվածից բարձր է լինելու է ներքին տնտեսական պոտենցիալի հաշվին. Վարդան Արամյան
1153 դիտում
15:52 27-07-2022
ՀՀ տնտեսական ակտիվության 11,8% աճն ունի էական ռիսկեր. բախվելու ենք էական դժվարությունների. Վարդան Արամյան
2949 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր