211652_close_icon

Այսօր` ժամը 16.00-ին, լինելու ենք դատարանի մոտ և մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 5 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին. «Մեր ձևով» շարժում

views-count2812 դիտում article-date 15:06 17-11-2025
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը:

«Նախօրեին մենք տեսաուղերձներով հայտնել ենք, որ ժամը 16։00-ին լինելու ենք դատարանի շենքի առջև` ի աջակցություն Սամվել Կարապետյանի։

Սամվել Կարապետյանը շուրջ հինգ ամիս ապօրինի կալանքի տակ է Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող մեկ նախադասության համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր