211652_close_icon
views-count29149 դիտում article-date 19:20 31-12-2019

Արտակարգ դեպք Երևանում. տարիքով 3 տղամարդ կասկածվում է 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 3 հոգու կողմից 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնությի գործողություններ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային ոստիկանության բաժին է դիմել երեխայի մայրը և հայտնել, որ դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին ոմն Արմենը, Սարգիսը և Գոռը իր երեխայի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Արմեն Ա-ն, Գոռը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Գոռ Մ-ն, իսկ Սարգիսը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Սարգիս Բ-ն: Նշված անձինք ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են տարածքային ոստիկանություն, որտեղ բացատրություն են տվել և բաց թողնվել: Ոստիկանությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում են երեխայի մոր հայտնած տեղեկությունները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայրը ոստիկաններին հայտնել է նաև, թե ինչ մակնիշի ավտոմեքենայով են եղել նշված անձինք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր