128653 դիտում
11:42 08-05-2020
Զարհուրելի դեպք Արագածոտնի մարզում. 59-ամյա հայրը կասկածվում է իր 16-ամյա տղայի նկատմամբ պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում մարզի գուղերից մեկի 59-ամյա տղամարդու կողմից իր 16-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ նշված գյուղը սպասարկող ոստիկանության տարածքային բաժնի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 59-ամյա Վալերիկ Ս-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տղայի կատմամբ։
Վալերիկ Ս-ն մայիսի 7-ին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել տարածքային ոստիկանություն, որտեղ ճիվաղը խոստովանել է, որ 2019 թվականի օգոստոսից մինչև այս տարվա մարտ պարբերաբար նմանատիպ գործողություններ է կատարել իր տղայի նկատմամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ոստիկանության տարածքային բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: