«HANDES AWARDS 2019». երիտասարդ և պատանի արտիստներն ամփոփեցին 2019թ.-ի ձեռքբերումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողական թատրոնում՝ «Հանդես» փրոդաքշնի նախաձեռնությամբ, կայացավ «HANDES AWARDS 2019» անցնող տարին ամփոփող մրցանակաբաշխությունը:
Բեմ բարձրացան մանկահասակ, պատանի և երիտասարդ երգիչներ, երգչուհիներ և պարային խմբեր, այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն:
Շնորհալի և խոստումնալից արտիստներն արժանացան խրախուսական մրցանակների:
Միջոցառման պատվավոր հանդիսատեսների շարքերում՝ հերոսածին մայրեր էին, ազատամարտիկներ, զինվորականների ընտանիքների անդամներ և արվեստագետներ:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի