211652_close_icon
views-count4169 դիտում article-date 14:30 29-12-2019

«Նիկոլ, այն ամեն վատը, որ անում ես իրականում միայն օգուտ է բերելու մեզ բոլորիս». Արա Վարդանյան

Նիկոլ, ես շնորհակալ եմ քեզ. Շնորհակալ եմ, որ ի վերջո պատռեցիր բոլորի դիմակները, շնորհակալ եմ քեզ, որ արթնացրիր մեր մեջ հայրենասիրությունը, որը կարծես թե հանգչում էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ara.vardanyan.77/posts/10221901098059097]էջում[/url] գրել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Ավարտվում է 2019 թվականը և կա մեկ անձ ում ես ի սրտե ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Նիկոլ, ես շնորհակալ եմ քեզ. Շնորհակալ եմ, որ ի վերջո պատռեցիր բոլորի դիմակները, շնորհակալ եմ քեզ, որ արթնացրիր մեր մեջ հայրենասիրությունը, որը կարծես թե հանգչում էր։ Այն ամեն վատը, որ անում ես իրականում միայն օգուտ է բերելու մեզ բոլորիս։ Գալիք 2020 թվականին ես քեզ շատ եմ կարոտելու։ Թող Աստված քեզ քո սրտով տա....»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր