Ֆիլիպիններին վրա հասած հզոր՝ «Ուրսուլա» թայֆունի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 41-ի։ Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը՝ հղում անելով աղետների ռիսկերի նվազեցման ու հետևանքների վերացման հարցերով ազգային ժողովին։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, իշխանությունները հայտարարել են աղետալի դրություն։ Բացի այդ, վերջին տվյալներով՝ 12 հոգի նախկինի պես համարվում է անհետ կորած։
Թայֆունը վրա է հասել երկրի կենտրոնական Մինդորո նահանգի Անտիկ, Պալավան, Մինդորո, Ակլան և Ռոմբլոն շրջաններին դեկտեմբերի 24-ի երեկոյան՝ բերելով հորդառատ անձրևներ ու հզոր քամի
Վնասվել է մոտ 2 հազար տուն, 55 դպրոց, 150 քաղաքներում անջատվել է էլեկտրականությունը, տարհանվել է մոտ 44 հազար մարդ։
Չնայած նրան, որ տուժել է նաև «Կալիբո» օդանավակայանը, սակայն իշխանություններն արդեն սկսել են վերականգնել օդային հաղորդակցությունը, նաև՝ էլեկտրականությունը։