211652_close_icon
views-count2267 դիտում article-date 10:35 29-12-2019

2019 թվականը ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների թվով ռեկորդային է եղել

2019 թվականին Միացյալ Նահանգներում զանգվածային սպանությունների թիվը ռեկորդային է եղել 1970 թվականից ի վեր։ Այդ են վկայում Associated Press-ի, USA Today-ի և Հյուսիս-Արևելյան համալսարանի իրականացրած համատեղ հարցումների արդյունքները, փոխանցում է Interfax-ը: Ըստ այդ տվյալների՝ 2019-ին ԱՄՆ-ում կատարվել է 41 զանգվածային սպանություն (4 և ավելի մարդու սպանություն)։ Նրանցից 33-ի դեպքում մարդկանց գնդակահարել են։ Ընդհանուր հաշվով՝ սպանվել է 211 մարդ։ Associated Press-ը նշում է, որ շատ դեպքերում հանցագործներն ու զոհերը ծանոթ են եղել միմյանց։ Սպանությունները, հիմնականում, կատարվել են ընտանեկան վեճերի, կոնֆլիկտների, հանցագործ խմբերի կամ թմրավաճառության հետ առնչություն ունեցող մարդկանց, ինչպես նաև աշխատանքային գործընկերների կամ ընտանիքի անդամների նկատմամբ ունեցած ատելության հողի վրա։ Նշվում է նաև, որ հանցագործների մեծ մասի դրդապատճառները հնարավոր չի եղել պարզել; 9 զանգվածային սպանություն տեղ է ունեցել հանրային վայրում, մնացածը՝ տանը, աշխատանքային վայրում կամ բարերում։ Սպանությունների մեծ մասը գրանցվել է Կալիֆորնիա նահանգում, որտեղ գործում է զենքի վերաբերյալ ամենախիստ օրենքներից մեկը։

Նմանատիպ նյութեր