211652_close_icon
views-count6841 դիտում article-date 23:56 28-12-2019

Բեքհեմին բռնացրել են տոնական կեղծ ընթրիք պատրաստելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը որոշել է երկրպագուներին ցույց տալ, որ նա ոչ միայն լավ ամուսին է և ընտանիքի հայր, այլ նաև՝ հաջող խոհարար: Իր ինստագրամում նա հրապարակել է տոնական տեսանյութ, որտեղ հպարտորեն կտրտում է իր ձեռքով պատրաստած տոնական հնդկահավը: Երկրպագուները նախ ուշադրություն են դարձրել փողկապով կոստյումի վրա, որի վրա որևէ հետքեր չկային, թեպետ ֆուտբոլիստը տարբեր մթերքներ էր պատրաստում, իսկ հետո Բեքհեմի թիկունքում նկատել են շեֆ-խոհարարին: Վերջին անտարբեր հետևում էր, թե ինչպես է անգլիացին փորձում հնդկահավը կտորների բաժանել, որը, ինչպես ենթադրվում էր, ինքը չէր պատրաստել: «Դա մասնավոր շեֆ-խոհարար է: Միանշանակ է, որ Բեքհեմը չէ ընթրիքը պատրաստել», սկսել էին սոցցանցերում գրել երկրպագուները: Նորահայտ «խոհարարի» հասցեին քննադատության ալիք է բարձրացել և Բեքհեմը ստիպված է եղել ինստագրամից ջնջել տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր