Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[b]
Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
[color=#CC0000]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]
[b]Շինարարական աշխատանքներ են ընթանում[/b]
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն