2169 դիտում
19:54 14-12-2018
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ փակ:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծիլքար, Ալագյազ, Ուշի, Արտաշավան գյուղերում, Մասատարա-Լանջիկ, Արթիկ-Արագած, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ և Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր», Գորիս -«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր»-Գորհայք ավտոճանապարհներին, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի «Մեղրու սար»-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
18:48 10-12-2018
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար
1272 դիտում
21:50 19-12-2018
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի
Այս բաժնից
403 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
394 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ