Տավուշի մարզի մի շարք համայնքներում նոր խաղադաշտեր բացվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի և Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանի գլխավորությամբ, այցելել է Տավուշի մարզ, որի 5 բնակավայրերում բացվել են փոքր խաղադաշտեր:
ՀՖՖ պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ Գործկոմի նորընտիր անդամներ Գագիկ Աղբալյանը և Աննա Թադևոսյանը:
Առաջին կանգառը Հաղարծին գյուղն էր, որից փոքր խաղադաշտ բացվեց Գանձաքար գյուղում:
Գետահովիտ գյուղի երեխաները ևս հնարավորություն ստացան խաղալու և մարզվելու ՀՖՖ կողմից կառուցված փոքր խաղադաշտում: ՀՖՖ ղեկավարությունը նաև գնդակներ և մարզագույք նվիրեց երեխաներին:
Տավուշի մարզի Հաղարծին և Գանձաքար գյուղերում փոքր խաղադաշտերի բացումից հետո ՀՖՖ ղեկավարությունն ուղևորվեց մարզկենտրոն՝ Իջևան քաղաք: Այստեղ իրականացվեց հերթական փոքր խաղադաշտի բացումը: