211652_close_icon
views-count2408 դիտում article-date 16:57 29-09-2016

Նոր խաղադաշտեր և մարզադաշտեր Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում. ՖՈՏՈՇԱՐՔ

Նոր խաղադաշտեր և մարզադաշտեր Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում (ֆոտոշարքեր) Արդեն ավելի քան տասը տարի ժամանակակից, զարգացած ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը, նոր խաղադաշտերի, նոր սերնդի մարզադաշտերի կառուցումը, որն ուղղակիորեն փոխկապակցված է մանկապատանեկան ֆուտբոլի շարունակական զարգացման հետ, եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարության գերակա ուղղությունը: Այսօր էլ, որպես կարևորագույն առաջնահերթություն, ՀՖՖ-ն շարունակում է նոր ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը՝ ընդգրկելով Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքը: Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Արցախում կառուցվել և կառուցվում են նոր մարզադաշտեր, բնական և արհեստական խոտածածկով նոր սերնդի խաղադաշտեր, փոքր խաղադաշտեր և այլն: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու այլ պայմաններ է ժառանգվում նոր սերնդին: ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է նոր խաղադաշտերն ու մարզաբազաները: [b]Ձորաղբյուր [/b] Միջազգայնորեն ընդունած պայմաններին համապատասխան 105 x 68 չափի նոր խաղադաշտ Ձորաղբյուրում: Կառուցվել է վերջին 3 ամիսների ընթացքում: Այն մաս է կազմում ակումբային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ՀՖՖ ծրագրի: Այստեղ իր մարզումներն է անցկացնում Երևանի «Արարատը»: Հիանալի որակի արհեստական խոտածածկով այս խաղադաշտը պատրաստ է ընդունել մանկապատանեկան մրցաշարերի հանդիպումներ: Այստեղ կարող են մարզվել նաև Բարձրագույն և Առաջին Խմբերի թիմերը: Նախատեսվում է նաև տրիբունաների կառուցում խաղադաշտի հարակից տարածքում, ինչը հնարավորություն կտա այստեղ անցկացնել նաև Հայաստանի առաջնության հանդիպումներ: [b]«Փյունիկ» [/b] Արհեստական ամենավերջին սերնդի խոտածածկեր են տեղադրվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի երկու մարզադաշտերում, ինչը նույնպես մաս է կազմում ակումբային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելու ՀՖՖ ծրագրի: Արհեստական խոտածակով է փոխարինվել ակումբի` նախկինում բնական խոտածածկ ունեցող խաղադաշտերից մեկը: Այն համապատասխանում է միջազգայնորեն ընդունված 105 x 68 չափի ստանդարտներին և հնարավորություն ունի անցկացնել միջազգային կարևոր հանդիպումներ: Մյուս խաղադաշտը ծավալներով փոքր է, սակայն նոր սերնդի հիանալի խոտածածկի շնորհիվ այստեղ տարվա տարբեր եղանակների հնարավոր կլինի անցկացնել մարզումներ, մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ փոքրիկ մրցաշարեր և այլն: [b]Դիլիջան [/b] Դիլիջան քաղաքի UWC Dilijan քոլեջում բացված ֆուտբոլային խաղադաշտ, որը կառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնակցությամբ եւ համապատասխանում է FIFA-ի չափանիշներին և որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ վերջերս: Բնական խոտածածկով ժամանակակից այս խաղադաշտը դարձել է ոչ միայն Քոլեջի սիրտը, այլև Դիլիջանի երիտասարդության հետ կապերը սերտացնելու, առողջ ապրելակերպով և ժամանակակից ֆուտբոլով զբաղվելու կենտրոն: [b]ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա [/b] Շարունակական զարգացման ծրագրերից չի կարող դուրս մնալ ֆուտբոլային ենթակառուցվածքների մեր հպարտությունը՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը, ֆուտբոլի ակադեմիան: Այստեղ առկա արհեստական խոտածածկով խաղադաշտերից մեկն այս պահին նորոգման փուլում է: Արդեն հնացած խոտածածկը փոխարինվում է նոր, ավելի ժամանակակից սերնդի խոտածածկով: Արհեստական խոտածածկով մեկ այլ խաղադաշտում շինարարական աշխատանքներ են ընթանում: Խոտածածկը դեռևս տեղադրված չէ, բայց հատուկ մասնագետներն աշխատում են հետագայում դրա տեղադրման համար տարածքը հարթեցնելու, բարեկարգելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր