Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 26-ից 27-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 8, ծեծի՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, սպանության սպառնալիքի, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու, ապօրինի կերպով ռազմամթերք փոխադրելու, սառը զենքի հայտնաբերման և հոգեմետ դեղամիջոցի ապօրինի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]