211652_close_icon
views-count98582 դիտում article-date 10:16 27-12-2019

Երևանի Պռոշյան փողոցում «յաշիկի» հաստագլուխ վարորդը վթարից հետո իրեն զգալով անպարտելի՝ ծեծի է ենթարկում տաքսու տարեց վարորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու տարեց վարորդին։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «յաշիկի» համարանիշներն են՝ 010 DO 10 և այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ «յաշիկի» հաստագլուխ վարորդին ոստիկանները կարճ ժամանակում կհայտնաբերեն ու նա իր կատարած՝ տղամարդուն ոչ վայել, անմարդկային քայլի համար պատասխանատվության կենթարկվի, ինչը դաս կլինի դրա նման «մարդուկներին»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր