211652_close_icon
views-count2490 դիտում article-date 22:23 26-12-2019

ՀՖՖ վեճերի լուծման պալատը կքննի երկու ակումբների կողմից աշխատավարձերը չվճարելու հարցը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից (հանդես է գալիս ակումբում վարձավճարով, հանդիսանում է «Ուրարտու» ՖԱ ֆուտբոլիստ), Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից առ այն, որ համապատասխանաբար «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը։ Սահմանված ընթացակարգի համաձայն՝ վերոնշյալ հարցի քննությունը փոխանցվել է ՀՖՖ Վեճերի լուծման պալատ։ ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քննությունն ընթացքի մեջ է և արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Նմանատիպ նյութեր