3699 դիտում
10:13 26-12-2019
Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին. Armtimes.com
Շինթույլտվության ժամկետն ավարտված և անավարտ մնացած շինությունների կառուցապատողներն այսուհետ պարտավոր են վերականգնել ու պատշաճ տեսքի բերել մայթերը: Բացի այդ, շինհրապարակների հարակից ժամանակավոր անցուղիներն էլ ապահովված կլինեն թեքահարթակներով: Ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ: Գրում է [url=https://armtimes.com/hy/article/177122]Armtimes.com[/url]-ը։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միաժամանակ, սույն նախագծով փոփոխություն կկատարվի նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում։
Մասնավորապես, կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինարարական հրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատման տվյալ օբյեկտում։
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
23:28 25-12-2019
Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին
1146 դիտում
09:45 13-02-2014
Քաղաքապետարանը տուգանել է հարակից մայթերը ձյունից չմաքրած տնտեսավարողներին․ ՀԺ
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»