1594 դիտում
23:28 25-12-2019
Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին
Շինթույլտվության ժամկետն ավարտված և անավարտ մնացած շինությունների կառուցապատողներն այսուհետ պարտավոր են վերականգնել ու պատշաճ տեսքի բերել մայթերը: Բացի այդ, շինհրապարակների հարակից ժամանակավոր անցուղիներն էլ ապահովված կլինեն թեքահարթակներով: Ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ:
Միաժամանակ, սույն նախագծով փոփոխություն կկատարվի նաև շինարարական աղբի հեռացման պահանջներում։
Մասնավորապես, կառուցապատողները մինչև շինարարական աղբի հեռացումը, որը պետք է կանոնավոր կերպով կազմակերպեն, պարտավոր են այն պահել շինարարական հրապարակում նախատեսված տարածքում՝ ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների մեջ, իսկ եթե շինարարական հրապարակ առկա չէ (օրինակ՝ բազմաբնակարան շենքում բնակարանի վերանորոգման ժամանակ), ապա մինչև հեռացումը շինարարական աղբը պետք է պահվի կառուցապատման տվյալ օբյեկտում։
Նմանատիպ նյութեր
3699 դիտում
10:13 26-12-2019
Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին. Armtimes.com
1146 դիտում
09:45 13-02-2014
Քաղաքապետարանը տուգանել է հարակից մայթերը ձյունից չմաքրած տնտեսավարողներին․ ՀԺ
Այս բաժնից
1153 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
697 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը