1086 դիտում
09:45 13-02-2014
Քաղաքապետարանը տուգանել է հարակից մայթերը ձյունից չմաքրած տնտեսավարողներին․ ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողների տուգանել է ձմռան ձնառատ ամիսներին իրենց խանութներին հարակից մայթերը ձյունից չմաքրելու համար։ Տուգանված տնտեսավարողները Երևանի տարբեր վարչական շրջաններից են, տուգանքի չափը՝ 10-20 հազար դրամ։ Երեկ մի քանի տասնյակ տնտեսվարողներ քաղաքապետարանում էին՝ Վարչատուգանային հանձնաժողովի նիստին մասնակցելու և պարզաբանումներ տալու համար։
«Թաղապետարանի աշխատողը մտնում է իմ խանութ ու տեղեկացնում, որ այսօր նիստ է լինելու, զգուշացնելով՝ կգաք, կտուգանվեք 10 հազար դրամ, չեք գա՝ 20 հազար դրամ։ Ավելին, երբ նիստի ժամանակ տուգանման հիմքերն եմ պահանջում, ինձ պատասխանում են, որ եթե պետք լինի, դատարանում ցույց կտան։ Այսինքն՝ դատարանը ի սկզբանե ցուցադրում է արհամարհական վերաբերմունք տնտեսվարողի նկատմամբ նույնիսկ հանձնաժողովում չցուցադրելով այդ հիմքերը»,–«Հժ»-ին պատմեց տուգանված տնտեսվարողներից մեկը։ Նա ասաց, որ իր խանութում կան տեսախցիկներ և շատ հեշտ է դատարանում ապացուցել, որ իր մոտ տեսուչներ չեն մտել։
Փաստաբան Ալբերտ Կանդալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր վստահորդի լիազորությամբ հայց է ներկայացնելու դատարան։ Նա մեր հարցին ի պատասխան չբացառեց, որ կարող է անգամ խմբակային հայց լինել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Նա մեզ հայտնեց, որ տուգանված տնտեսվարողների թիվն անցնում է երկու հարյուրը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1552 դիտում
23:28 25-12-2019
Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին
3657 դիտում
10:13 26-12-2019
Անավարտ շինությունների հարակից մայթերը կվերականգնվեն ու կվերադարձվեն հետիոտնին. Armtimes.com
Այս բաժնից
1993 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
736 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
892 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը