2334 դիտում
20:19 24-12-2019
«Lրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի. չե՞ք սիրում, մի՛ սիրեք, բայց մի համարձակվեք խանգարել նրան». Իմքայլական պատգամավորը՝ «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողի և օպերատորի վրա հարձակման մասին
ՀՀ ԱԺ Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողի և օպերատորի վրա հարձակմանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ըստ նախնական լուրերի՝ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը հարձակման են ենթարկվել: Շա՛տ վատ է:
Կա՞ն անխտիր բոլոր լրագրողներին կամ լրատվամիջոցներին սիրող մարդիկ. անկեղծ՝ չեմ կարծում: Կա՞ն սիրելու ոչ ենթակա լրագրողներ կամ լրատվամիջոցներ, պատասխանը թող յուրաքանչյուրն իր համար տա: Հիմայի մասին համեստորեն լռելով՝ վստահ եմ, ինձ էլ ժամանակին չսիրողներ եղել են: Խնդիրը հենց դա է, որ ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի սիրել-չսիրելը դա մեզնից յուրաքանչյուրի անձնական, անհատական, բոլորովին ներքին խնդիրն է:
Իսկ ոչ անձնական հարթությունում ուղղակի ականջներիս օղ պետք է անենք, որ լրատվություն հաղորդելը ինստիտուցիոնալ պարտավորություն է դա անողի կողմից, և հույժ կարևոր անհրաժեշտություն՝ նորմալ պետության ու հասարակության համար:
Կա՞ն այդ դաշտում բարդություններ: Ակնհայտորեն կան: Ու եղե՛լ են: Բազմաթիվ անգամներ ասել եմ՝ տեսանելի են նաև դրա բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Դրանք շատերը բարդ, բայց ժամանակի հետ շտկելի են: Բայց նույնիսկ մեծ բարդությունների առկայության դեպքում՝ ով ուզում է հետս համաձայն չլինի, պնդում եմ, լրատվություն հաղորդողին մատով կպնել չի՛ կարելի:
Սրա գիտակցման արմատավորումը մեր բանականությունում այսօրվա համար չէ՛ ընդամենը: Դրա նպատակները հեռահար են, միտված վաղվա օրվա նոր մշակույթին, որի սկիզբը հիմա պետք է դնենք: Չե՞ք սիրում լրագրողին՝ մի՛ սիրեք, բայց մի համարձակվեք խանգարել նրան. նա իր գործը սիրվելու համա՛ր չի անում»:
Նմանատիպ նյութեր
4554 դիտում
16:44 22-12-2016
Գերմանիան խոշոր պարգև է խոստացել Բեռլինի ահաբեկչության հեղինակի մասին տեղեկություններ հաղորդողին
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը