Գերմանիան խոշոր պարգև է խոստացել Բեռլինի ահաբեկչության հեղինակի մասին տեղեկություններ հաղորդողին
Գերմանիայի դատախազությունը 100.000 եվրո է խոստացել նրան, ով տեղեկություն կհաղորդի թունիսցի Անիս Ամրիի մասին, ում կասկածում են Բեռլինում ահաբեկչությունն իրականցնելու մեջ։ Այդ մասին հաղորդել է Spiegel Online-ը։
Թունիսցու նկատմամբ հետախուզում է հայտարարել է ոչ միայն Գերմանիան։ Հետախուզմանը միացել է Եվրոպոլը՝ համաեվրոպական ոստիկանական կառույցը։
Գերմանական իշխանությունների հայցով Թունիսում հարցաքննվել են կասկածյալի հարազատները։ Վերջինիս հայրը հայտարարել է, որ կապը որդու հետ կորցրել է մոտ 7 ամիս առաջ։
Հիշեցնենք, որ Բեռլինի տոնավաճառներից մեկում բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոների կապակցությամբ գնումներ կատարող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել՝ 48 մարդ։