1095 դիտում
11:20 24-12-2019
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրական եզրակացությունը չի հաստատվել, հսկող դատախազն այն վերադարձրել է ՀՔԾ` լրացուցիչ քննության. Դատախազություն. Tert.am
Հատուկ քննչական ծառայությունը ավարտ է հայտարարել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նախաքնությունը:
Դատախազությունը մեղադրական եզրակացությունը չի հաստատել:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/24/Prosecutor/3172052?fbclid=IwAR17Rt3cXk5xW_FwVpCujmfXgIMqB1T6vyCX2xwAerwu8meylMjiCkKEHRI]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,-ասաց Խաչատրյանը:
Նա հավելեց, որ դատախազի որոշմամբ՝ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/24/Prosecutor/3172052?fbclid=IwAR17Rt3cXk5xW_FwVpCujmfXgIMqB1T6vyCX2xwAerwu8meylMjiCkKEHRI]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1540 դիտում
20:17 18-02-2020
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է
1713 դիտում
14:42 22-11-2016
Մեղադրական եզրակացությունը հաստատվել է. գործն ուղարկվել է դատարան
Այս բաժնից
604 դիտում
09:47 30-04-2024
Սևանի տրանսպորտային հանգույցը հիմնանորոգվում է
901 դիտում
09:30 30-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում
556 դիտում
23:35 29-04-2024
Ռոբերտ Ղուկասյանը այց է կատարել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն