211652_close_icon

Հսկող դատախազը հաստատել է Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը 2 անձի մասով և քրեական վարույթի նյութերը հանձնել դատարան․ tert.am

views-count529 դիտում article-date 11:34 13-01-2026
Հսկող դատախազը հաստատել է Փարաքարի նախկին համայնքապետի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը 2 անձի մասով և քրեական վարույթի նյութերը հանձնել դատարան, Tert.am-ին հայտնել են Դատախազությունից:

Նշենք, որ երեկ հայտնել էինք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ ավարտվել է Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Գ.Հ.-ի և Ն.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Նմանատիպ նյութեր