211652_close_icon
views-count1285 դիտում article-date 18:20 14-05-2020

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/05/14/live/3288955?fbclid=IwAR2r_r96i5ThSwbh8vJls6Ly0RGkZw_t6XsmxC7c6PknxwxlwXfXCuNidIs]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը։ Մեղադրող կողմը, փաստացի հրաժարվեց իր մեղադրանքը պաշտպանելուց, իրենք նույնիսկ չկարողացան որպես ՀՀ քաղաքացի ասել՝ այո՛, համաձայն ենք այս մեղադրանքի հետ, ինչ-որ լեգիտիմ ակնկալիքներ ունեին և այդ լեգիտիմ ակնկալիքները խոչընդոտվել են: Այս մասին ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրվող կողմի փաստաբաններից Լուսինե Սահակյանը: «Շատ շնորհակալ եմ մեղադրողներին, որ այնքան ազնիվ գտնվեցին ու ասացին այն, ինչի հետ համաձայն չէին»,-ասաց Սահակյանը: Նշենք, որ դատարանը պարզեց ամբաստանյալների ինքնությունը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/05/14/live/3288955?fbclid=IwAR2r_r96i5ThSwbh8vJls6Ly0RGkZw_t6XsmxC7c6PknxwxlwXfXCuNidIs]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր