211652_close_icon
views-count7058 դիտում article-date 23:21 23-12-2019

Ի՞նչ կատարվեց Վան Գոգի կյանքում 1888-ի այս օրը. newmedia.am

[url=https://newmedia.am/am/news/3721?fbclid=IwAR2hAUJtUJi_A3rCOPtvffqNuGGEaptCGmYzzq9BEihvX8pH1CAJo7habUs]newmedia.am[/url]-ը գրում է. «1888 թվականի դեկտեմբերի 23-ը համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ հիշվում է որպես հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վան Գոգի կյանքի ամենաողբերգական էջերից մեկը: [img]https://st0.shamshyan.com/editor/0541139001577128817448508.jpg[/img] Վան Գոգը իր մոտ է հրավիրում Պոլ Գոգենին` մի նկարչի, ում հետ նա ընկերացել էր Փարիզում: Սակայն այս զույգն այնքան էլ հաշտ չէր. նկարիչները հաճախ են վիճաբանում, երբեմն` շատ ուժգին: 1888 թ. դեկտեմբերի 23-ին վիճաբանության ժամանակ Վան Գոգը նոպայի մեջ է ընկնում, որի ժամանակ Գոգենին սպառնում է ածելիով, սակայն հետո ինքն է վնասվածք ստանում` կտրելով ձախ ականջի մի մասը: [img]https://st0.shamshyan.com/editor/0194690001577128838231210.jpg[/img] Հոգեկան անհավասարակշռության մեջ` նա ականջի կտրած հատվածը տանում է Maison de Tolérance հասարակաց տուն` ցանկանալով նվիրել Ռեյչել անունով մարմնավաճառահուն: Երբ հաջորդ առավոտ Գոգենը վերադառնում է, տեսնում է, որ տանը ոստիկաններ կան, և ամեն սենյակում արյան հետքեր են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://newmedia.am/am/news/3721?fbclid=IwAR2hAUJtUJi_A3rCOPtvffqNuGGEaptCGmYzzq9BEihvX8pH1CAJo7habUs]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր