211652_close_icon
views-count68847 դիտում article-date 22:19 22-12-2019

Սկանդալային պատմություն՝ դերասան «Պոնչոյի» և «Պահմտոցիի» հաղորդավարի միջև. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության Նաիրիի բաժին՝ խարդախության վերաբերյալ ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ընկերոջ տանից իր ծանոթ Սարգիս Միքայելյանը և ոմն Խաչիկը գողացել են իրեն պատկանող բամբուկները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ահազանգից կարճ ժամանակ անց Վ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ արդեն հաղորդում է տվել, որ 2017 թվականի ամռանը Ս. Միքայելյանն ու Խաչիկը հանցավոր համաձայնության գալով, խաբեությամբ, գնելու պատրվակով, իրեն տարել են Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող իր ընկերոջ՝ Սամվելի տուն, որի տարածքում դրված՝ իրեն պատկանող 600 հազար դրամ արժողությամբ բամբուկե գերանները վերցրել են՝ գումարը հաջորդ օրը վճարելու նպատակով: Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ նշված անձինք մինչև օրս տարբեր պատճառաբանություններով չեն վճարել գումարը: Բացի այդ, 2018-ի ամռանը Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ֆիզիկայի խաչմերուկ» կոչվող հատվածում գտնվող սրճարանում Աշոտը սպառնացել է, որ կվնասի իրեն կամ իր երեխաներին, եթե այս մասին նա իրավապահներին տեղեկություններ փոխանցի: Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Սիմոնյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է Հ2 հեռուստաընկերության ռեժիսոր, սցենարիստ և դերասան, հանրության հայտնի է «Պոնչո» մականվամբ, իսկ նրա մատնանշած Ս. Միքայելյանը Հ2 հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդման հեղինակն ու վարողն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր