Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ЗИЛ մակնիշի բեռնատարի և Yamaha երկանիվ մոտոցիկլի վթարի փաստով
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 26-ին՝ Երևանում տեղի ունեցած ЗИЛ բեռնատարի և մոտոցիկլի բախման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:40-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 48 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ 27-ամյա Թաթուլ Արզումանյանի վարած ЗИЛ մակնիշի 32 OS 480 համարանիշի և Շանթ Գիրագոսյանի վարած Yamaha մակնիշի UU1652 համարանիշի երկանիվ մոտոցիկլը:
Վթարի հետևանքով մոտոցիկլի ուղևոր Բագրատունյանց 1-ին նրբանցքի բնակիչ Էրիկ Տարախչյանը ստացել է մարմնական վնասվածքներ և բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա ստացել է ամբուլատոր բուժօգնություն: