Ռուս հայտնի դերասանուհին կկանգնի դատարանի առջև՝ թմրանյութ պահելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի Պրեոբրաժենսկիի շրջանի դատարանում կքննվի ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի Նատալյա Բոչկարյովայի գործը: Վերջինս մեղադրվում է թմրանյութերի ապօրինի ձեռքբերման մեջ:
Սեպտեմբերի 28-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Մոսկվայի փողոցներից մեկում կանգնեցրել էին Բոչկարյովայի վարած Cadillac մակնիշի ավտոմեքենան՝ այն ստուգելու նպատակով:
Փաստաթղթերը զննելիս ոստիկանության ծառայողները դերասանուհուց ալկոհոլի հոտ են զգացել և վերջինիս առաջարկել են սթափության փորձաքննություն անցնել, սակայն Բոչկարյովան հրաժարվել է:
Դերասանուհու անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ 0,69 գրամ թմրանյութ է հայտնաբերվել, որը՝ համաձայն փորձաքննության, կոկաին է պարունակել:
Նրա նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել, որը նախատեսում է 40 հազ. ռուբլի տուգանքից մինչև 3 տարվա ազատազրկում:
Բոչկարյովայի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չհեռանալը: Վերջին կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները՝ դրանք համարելով ինչ-որ մեկի չար կատակը: