4351 դիտում
20:07 22-12-2019
Արտակ Զաքարյան. Բնականաբար հրապարակման ենթակա չէ, թե հաջորդ ձեռքբերումներն ինչ են լինելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան [url=https://https://www.facebook.com/artak.zakaryan/videos/10220870684500570/]էջում[/url] գրել է.
«Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց (հրապարակելով ՖԲ իր էջում) ռուսական արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով ՀՀ ԶՈՒ-ն համալրելու մասին: Սա կարևոր համալրում է:
Տարիներ շարունակ, մեր զինված ուժերն ինտենսիվ կերպով համալրվել են տարբեր նշանակության սպառազինությամբ և տեխնիկայով:
Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման՝ նախկինում մշակված ու հաստատված երկարաժամկետ ծրագիրը:
Բնականաբար հրապարակման ենթակա չէ, թե հաջորդ ձեռքբերումներն ինչ են լինելու: Միայն կարող եմ ասել, որ 2018-2024թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը ժամանակին ու պատշաճ կերպով իրականացնելուց հետո, մենք ունենալու ենք նոր որակի, ժամանակակից պաշտպանական ու հարձակողական կարողություններով համալրված ազգային բանակ:
P.S.
Տոռ-Մ2ՄԿ զենիթահրթիռային համալիրը նախատեսված է կարևորագույն ռազմական ու պետական օբյեկտներն ուղղաթիռների և ինքնաթիռների հարվածներից, թևավոր, հակառադիոտեղորոշիչ ու այլ կառավարվող հրթիռներից, ավիառումբերից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։ Համակարգը օդային թիրախները հայտնաբերում է շուրջ 32 կմ հեռավորությունից, միաժամանակ կարող է հսկել մինչև 10 թիրախ ու միաժամանակ հարվածել մինչև 4 թիրախի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
18:19 29-10-2022
Մինչև 2018 թվականը ԼՂ-ն եղել է կարգավորման ենթակա հարց․ Արտակ Զաքարյան