211652_close_icon
views-count3956 դիտում article-date 21:52 12-12-2020

Արտակ Զաքարյան. Հրաժարական տուր, որպեսզի գոնե հաջորդ իշխանությունը լեգիտիմ իրավունք ունենա, դատարանում, կամ որևէ այլ երկրում քեզ տեր կանգնելու համար

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՐՑԱԽԸ և լյումպեն-պրոլետարիատը Հիմնականում Հայաստանի և Արցախի լյումպեն-պրոլետարիատը (...սոցիալապես խոցելի խմբեր, գործազուրկներ, բողոքականներ, աղանդավորներ, կրթական ցածր ցենզ ունեցողներ, գրանտակեր ՀԿ -ներ, պատեհապաշտներ, միամիտ մոլորյալներ, գունավոր փոքրամասնություններ, հանցագործներ և այլն) նիկոլիզմը բերեցին իշխանության, որպեսզի հարուստներից, գործարարներից (...պայմանական անվանումը՝ թալանչիներ) խլի փողը և բաժանի իրենց։ Ինչպես նաև պատժի կյանքում հաջողության հասած մարդկանց, որովհետև լյումպեն-պրոլետարիատը նրանց չի սիրում, և համարում է անարդար, որ ինչ-որ մեկը հաջողության է հասնում։ Նիկոլը դա չարեց, դրա փոխարեն գործարարների վրա գործեր կարելով՝ գումարներ «ստացավ» իր կնոջ նորաբաց հիմնադրամի համար։ Իսկ մյուսներից ոչ ոք չպատժվեց, որովհետև պարզվեց, որ նրանցից շատերին նույնիսկ պետք է շնորհակալ լինել պետության առջև ծառայությունների համար։ Հայաստանի լյումպեն-պրոլետարիատի և Նիկոլի քաղաքացիական պայմանավորվածությունը տեղի չունեցավ, և Նիկոլը ոչ մեկի պահանջները չբավարարեց։ Այդ ընթացքում, քանի որ լյումպեն-պրոլետարատին, բացի փողից և ուրիշին ցավ պատճառելուց, այլ արժեքներ (Արցախ, ազգային ինքնություն, արժանապատվություն, անվտանգություն) չի հետաքրքրում՝ Նիկոլը առիթը բաց չթողեց և վաճառեց նաև ԱՐՑԱԽԸ։ Որովհետև լյումպեն-պրոլետարիատի համար միևնույն է, Արցախը հայկակա՞ն է, թե՞ թուրքական, լյումպեն-պրոլետարիատի համար միևնույն է Սյունիքն ու Սոթքը հայկակա՞ն է, թե՞ թուրքական։ Քանի որ լյումպեն-պրոլետարիատը չունի Հայրենիքի զգացողություն՝ հետևաբար չի էլ մեղադրում Նիկոլին՝ Հայրենիքը վաճառելու համար։ Լյումպեն-պրոլետարիատը նախորդ բոլոր ընտրություններում, բոլոր կողմերից միայն փող էր ակնկալում, ընդ որում՝ չէին էլ թաքցնում։ Բացահայտ պատմում էին, որ միանգամից մի քանի կուսակցություններից, կամ անհատ թեկնածուներից փողեր էին պահանջել և ստացել։ Այս ընտրազանգվածն այսօր «դանդաղ սպանում» է նաև հայկական պետականությունը։ Թուրքը Սյունիքի սահմաններն է սղոցում, իսկ Նիկոլը ԱԺ-ում իր հրաժարականի հարցը ներակայացնում է որպես ընդդիմադիր «առանձին խմբերի» պահանջ, որովհետև կարծում է, թե լյումպեն-պրոլետարիատն իրեն կսատարի։ Չի՛ սատարի Նիկո՜լ, քո դատավճիռն առաջինը հենց նրանք են ողջունելու։ Նրանք այդպիսինն են. «Король умер, да здравствует Король». Սա է նրանց լոզունգը, Նիկո՛լ։ Իսկ ֆեյսբուքյան ֆեյքերով երկար չես ձգի։ Հրաժարական տուր, որպեսզի գոնե հաջորդ իշխանությունը լեգիտիմ իրավունք ունենա, դատարանում, կամ որևէ այլ երկրում քեզ տեր կանգնելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր