211652_close_icon

Ռազմիկ Աբրահամյանը ժամանեց դատարան. Քիչ անց դատարանը կհրապարակի որոշումը. news.am

views-count5790 դիտում article-date 15:30 22-12-2019
Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը քիչ առաջ ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քիչ անց կհրապարակվի նրան կալանավորելու քննչականի ներկայացրած միջնորդության որոշումը: Նա հրաժարվեց պատասխանել [url=https://https://news.am/arm/news/551110.html]NEWS.am[/url]-ի հարցերին, սակայն նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ դատարանը հաշվի կառնաի Ռազմիկ Աբրահամյանի տարիքը եւ առողջական վիճակը. «Դա քրեական դատավարության օրենքով է սահմանվում,որ խափանման միջոց կիրառելու ընթացքում պետք է հաշվի առնենք եւ հանցագործության ծանրությունը եւ տարիքը եւ առողջական, ընտանեկան, մյուս հանգամանքները»: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

Նմանատիպ նյութեր