Դատարանը քիչ անց կհրապարակի որոշումը՝ Ծառուկյանի փաստաբանների միջնորդության առնչությամբ. դատարանի բակում են աջակիցները․ Ուղիղ
[url=https://www.tert.am/am/news/2020/06/18/tsarukyan/3320813]Tert.am[/url]-ը գրում է. Ես այսօր կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է, որն իմ ելույթից հետո է եղել: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով: Այս մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ միջնորդության նիստը դեռ չի ավարտվել, դեռ քննվում է:
Ծառուկյանը հիշեցրեց, որ այս գործընթացը սկսվել է իր քաղաքական հայտարարությունից հետո, թե Կառավարությանը կազմը պետք է 100 տոկոսով փոխվի՝ տեսնելով երկրի ծայրահեղ վիճակը:
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը խորհդրակցական սենյակ է գնացել ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Ըստ փաստաբանի՝ չի ապահովվում այն երաշխիքը, որով դատավորի ընտրությունը պետք է պատահականության սկզբունքով լինի, սակայն դատարանը ընտրել է իր նախընտրած դատավորին:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/18/tsarukyan/3320813]այստեղ[/url]