Ուկրաինան խստացրել է դեպի Ռուսաստան իր քաղաքացիների ճամփորդության կանոնները
Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն պարզաբանել է, թե ինչու են երկրի իշխանությունները խստացրել դեպի Ռուսաստանի Դաշնություն Ուկրաինայի քաղաքացիների ճամփորդության վերաբերյալ կանոնները խստացվել։
Twitter-ի իր էջում վերջինս գրել է, որ դա արվում է՝ ուկրաինացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, այն է՝ հնարավորություն չի տրվի ուկրաինական օրենքը խախտող անձանց փախչել Ռուսաստան։
2020 թվականի մարտի 1-ից ՌԴ-ի տարածքը հատելու համար Ուկրաինայի քաղաքացիները չեն կարողանա ներքին անձնագրով, ինչպես նաև սոցիալական քարտով դա իրականացնել։