ՌԴ Կենտրոնական բանկը խստացրել է արտարժույթի փոխանակման կանոնները
Ռուսաստանի Կենտրոնական բանկը խստացրել է արտարժույթի փոխանակման կանոնները: Այս մասին հայտնում է Эхо Москвы ռադիոլրատվականը:
Երկուշաբթի օրվանից արտարժույթ փախանակող հաճախորդները ստիպված կլինեն լրացնել համապատասխան ձև (անկետա), եթե գումարը գերազանցի 15 հազար ռուբլին: Այս մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշման մեջ:
Ըստ նոր կանոնների` հաճախորդը պետք է նշի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, ինչպես նաև այլ տեղեկություններ` վարկային հաստատության հայեցողությամբ: