Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները
Կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները: Այս մասին հայտնում է [url=https://www.thelocal.fr/20210122/france-announces-covid-test-requirement-for-all-arrivals]The local[/url]-ը:
Ըստ նոր կանոնների՝ Եվրամիության անդամ երկրներից Ֆրանսիա մուտք գործող անձինք նախ պետք է COVID-19 կորոնավիրուսի առկայության թեստ հանձնեն սահմանը հատելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ:
Հրամանն ուժի մեջ կմտնի հունվարի 24-ից:
Հստակեցվում է, որ այս նորամուծությունը չի տարածվում բեռնատարների վարորդների և սահմանամերձ շրջաններում աշխատող մարդկանց վրա:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում տիրող բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով երեկոյան ժամը 6-ից առավոտյան 6-ը երկրում պարետային ժամ է սահմանվել:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային համավարակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է COVID-19 վարակի գրեթե 3 միլիոն դեպք: Երկիրն աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցնում վարակակիրների քանակով: Հիվանդության հետևանքով մահացել է գրեթե 72 հազար մարդ: