2874 դիտում
23:56 21-12-2019
Ջոան Ռոուլինգը 2019թ. ամենահարուստ գրողների ցանկում շրջանցեց Միշել Օբամային
Forbes ամսագրի վարկածով 2019 թվականի ամենահարուստ գրողը դարձել է Ջոան Ռոուլինգը: Վերջինս վաստակել է 92 մլն դոլար: Ընդ որում, իր հիմնական եկամուտը նա ստացել է ոչ Հարի Փոթերի մասին գրքերի շնորհիվ: Ռոուլինգի հեղինակած պատմությունը՝ պատանի հրաշագործի մասին, տարածում է գտել բեմադրությունների տեսքով, ինչի համար գրողը հեղինակային հոնորարներ է ստացել:
Միայն մի շաբաթում, ինչ Բրոդվեյում ցուցադրել են «Հարի Փոթերն ու անիծյալ երեխան» պիեսը, նա վաստակել է 2,3 մլն դոլար, ինչը բեմադրությունների համար ռեկորդային գումար է:
Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է «Կորել է նախագահը» գրքրի հեղինակ Ջեյմս Պատերսոնը, որը տարվա ընթացքում վաստակել է 70 մլն դոլար:
Երրորդ տեղում ԱՄՆ-ի նախկին առաջին լեդի Միշել Օբաման է: Իր ամուսնում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարակ Օբամայի հետ միասին նա հուշեր է հրապարակել, որոնց համար միայն կանխավճարի տեսքով ստացել է մոտ 36 մլն եվրո: Գիրքը վաճառքի կհանվի 2020 թվականին:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
11:41 06-12-2014
Ջոան Ռոուլինգը Հարրի Փոթերի մասին 12 նոր պատմություն կհրապարակի
2063 դիտում
23:30 01-06-2019
Ջոան Ռոուլինգը լույս կընծայի 4 նոր ելեկտրոնային գրքեր Հարի Փոթերի մասին
8966 դիտում
23:36 07-07-2018
Ցուկերբերգը շրջանցեց Բաֆետին՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում
Այս բաժնից
1261 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը
967 դիտում
21:09 20-11-2024
Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքում առաջին ազգային մարդահամարն է անցկացվում
841 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ