211652_close_icon
views-count1910 դիտում article-date 23:30 01-06-2019

Ջոան Ռոուլինգը լույս կընծայի 4 նոր ելեկտրոնային գրքեր Հարի Փոթերի մասին

Հունիսին Ջոան Ռոուլինգը լույս կընծայի 4 նոր գրքեր Հարի Փոթերի մասին eBook ձևաչափով։ Նրա խոսքով՝ նա ցանկանում պատաի հրաշագործի երկրպագուներին նվիրել «հնարավորություն խորասուզվել մոգության հարուստ պատմության մեջ»: Նոր գրքերը կհրապարակվեն գրողի ստեղծած Pottermore կայքում, որն, ինչպես ասվում է նկարագրության մեջ, նվիրված է «հրաշագործության աշխարհին»: Չորս գրքից յուրաքանչյուրը նվիրված կլինի Հոգվարդի (Կախարդություն և մոգություն ակադեմիա) դպրոցի ուսումնական դասընթացներին, որտեղ ուսանել են Հարրի Փոթերը և նրա ընկերները: Այս կարճ պատմվածքների ստեղծմանը հեղինակին ոգեշնչել է Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նիվրված ցուցահանդեսը:. Նոր սերիան վերնագրված է «Հարի Փոթեր․ ճանապարհորդություն ․․․ միջով» (Harry Potter: A Journey Through․․․)։

Նմանատիպ նյութեր