211652_close_icon
views-count2553 դիտում article-date 13:24 21-12-2019

7 օր առաջնագծում. շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ

Դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ՝ ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: ԱՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր