211652_close_icon
views-count9430 դիտում article-date 11:24 21-12-2019

Խաչատուր Սուքիասյանը 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանը խլել են. Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.am

Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է։ Այդ մասին Ազգային ժողովում [url=https://factor.am/209163.html?fbclid=IwAR2n3UQysCP_1RmmnzLBviH6BIxrvVvxcdqRwnuHgTl9OEJzywVY_U8mhP0]factor.am[/url]-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա պատմել է, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը։ Ըստ Աղազարյանի՝ այժմ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն են «իրար ուտում». «Եվ թող շարունակեն ուտել՝ մինչև կշտանան»,-ասել է Աղազարյանը: Աղազարյանը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին՝ իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»,-ասել է Աղազարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր