211652_close_icon
views-count268103 դիտում article-date 10:14 21-12-2019

Ալեքսանդր Սարգսյանի տղան՝ Նարեկ Սարգսյանը ձեռնաշղթայված «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանության կենտրոնական բաժին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների համատեղ օպերատիվ գործողությունների արդյունքում Պրահա- Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ 32-ամյա Նարեկ Սարգսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2018 թ-ի հուլիսից ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ըտրվել կալանավորումը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր