211652_close_icon
views-count62773 դիտում article-date 09:39 14-01-2023

Տաթև համայնքի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Մուրադ Սիմոնյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ ներքին գործերի նախարարություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 13-ին, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթևի նախկին համայնքապետ 65- ամյա Մուրադ Սիմոնյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինի նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված են եղել մի քանի քրեական գործեր, ինչի համար էլ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Երեկ Մոսկվա-Երևան 1862 չվերթով ընկեր Մուրադը, ձեռնաշղթայված, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղափոխվեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական գլխավոր վարչություն, որտեղ էլ նրան փոխանցեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին, ովքեր էլ նրան տեղափոխեցին Գորիսի բանտ, քանի որ դատարանի որոշմամբ նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մ․  Սիմոնյանը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քր. օր. 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետի, 179 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի, 308 հոդ. 1-ին մասի և 308 հոդ. 2-րդ մասի մեղադրանքներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր