211652_close_icon
views-count2395 դիտում article-date 22:54 12-09-2019

Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանության Թալինի բաժին

«Հետախուզում-ԱՊՀ-2019» և «Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին, ժամը 14.20-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել օգոստոսի 28-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի և 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող 30-ամյա Անդրանիկ Կ.-ն։ Նա օդանավակայանից բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր