211652_close_icon
views-count1935 դիտում article-date 17:38 20-12-2019

Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 20-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ԱԻ նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ, մասնավորապես Երևանի փրկարարական և Փրկարար ուժերի վարչություններում, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի Մարզային փրկարար վարչությունների ջոկատներում: ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով փ/ծ փոխգնդապետի, փ/ծ մայորի, փ/ծ ավագ լեյտենանտի կոչումներ հանձնվեցին փրկարարական ծառայության տարբեր ստորաբաժանումների 14 սպաների: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարարներին նոր նշանակումների և սպայական կոչումներ ստանալու կապակցությամբ, մաղթեց անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորեց մշտապես կատարելագործել մասնագիտական հմտություններն ու կարողությունները: ԱԻ նախարարը նշեց, որ իր ցանկությունն է , որ փրկարարի կերպարը հայ երիտասարդների համար դառնա ուժի, մարդասիրության, կամքի, աշխատասիրության օրինակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր