211652_close_icon
views-count1234 դիտում article-date 16:31 20-12-2019

Փրկարար ծառայությունում գնահատվում են լավագույնները. ՖՈՏՈՌԵՊՈՉՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունում ամփոփվեցին Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության 2019 թվականի արդյունքները: Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել լավագույն ծառայողների աշխատանքը և արժևորել փրկարարի մարդասիրական գործունեությունը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են բոլոր անվանակարգերում ներկայացված ծառայողների և ստորաբաժանումների վերաբերյալ ներկայացված նյութերը: Անվանակարգերում առաջադրված բոլոր փրկարարները հանձնաժողովին անձամբ ներկայացրել են տարվա ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքները և գործունեության արդյունքները: Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության հաղթող են ճանաչվել. «Լավագույն հրշեջ-փրկարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց փ/ծ սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանը, ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ինչպես նաև` փ/ծ ավագ Բագրատ Էդուարդի Եղիազարյանը, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության №5 ՀՓՋ օղակի հրամանատար: «Լավագույն փրկարար» անվանակարգում հաղթող ճանաչվեց փ/ծ ավագ ենթասպա Աղասի Տիգրանի Ավետիսյանը` ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ: «Լավագույն լեռնափրկարար» անվանակարգում հաղթեց փ/ծ ավագ Ռոման Էդվարդի Խաչատրյանը` ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ: «Լավագույն ջրափրկարար» անվանակարգում` փ/ծ ավագ Նարեկ Յուրիկի Բաբայանը` ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ: «Լավագույն հերթափոխի պետ» անվանակարգում` փ/ծ ենթասպա Արսեն Ժիրայրի Ավագյանը` ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի ՀՓՋ հերթափոխի պետ: «Լավագույն խմբի պետ (հրամանատար)» անվանակարգում` փ/ծ կապիտան Հայկ Մանվելի Դավթյանը` ՓԾ Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի ՀՓՋ խմբի պետ: «Լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՓԾ Լոռու ՄՓՎ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը: «Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը: «Փրկարար ծառայության լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգում` ՓԾ փրկարարական ուժերի վարչությունը: Փրկարարի անձնվեր աշխատանքը գնահատվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, և խրախուսում է բոլոր փրկարարներին էլ ավելի կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները` ի շահ Հայաստանի Հանրապետության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր