211652_close_icon
views-count2210 դիտում article-date 14:36 20-12-2019

Բակո Սահակյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի տոնին նվիրված միջոցառմանը, հանձնել նվերներ և պարգևներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Նախագահը շնորհավորել է ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նրանց քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ: Երկրի ղեկավարը պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ գրանցած մի խումբ աշխատակիցների, գնդապետի կոչում շնորհել ծառայության մեկ աշխատակցի: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր