211652_close_icon

Բակո Սահակյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

views-count2060 դիտում article-date 13:55 19-12-2015
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բակո Սահակյանն իր խոսքում կարեւորել է ազգային անվտանգության ծառայության աշխատանքը՝ ուղղված անձի, հասարակության եւ պետության անվտանգության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի, մեր ազգային շահերի ապահովմանը եւ պահպանմանը՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծումը:

Նմանատիպ նյութեր